Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». Կրթության իրավունքը բանտերում

Հոկտեմբերի 27-ին «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրի ներքո Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ մի յուրօրինակ միջոցառում, որի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերի վրա:

Հոկտեմբերի 27-ին «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրի ներքո Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ մի յուրօրինակ միջոցառում, որի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերի վրա: Միջոցառումն իրականացվեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից ՝ «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Հանդիպմանը ողջյունի խոսքով հանդես եկավ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ով կարևորեց մարդու շարունակական կրթության իրավունքը, շփումը արվեստի և մշակույթի հետ: Դեսպանը նշեց, որ կրթություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել բանտի ներսում: 

ՀՀ արդարադատության փոխնախարար Ս. Քրմոյանն իր խոսքում ընդգծեց. «Մեր նպատակն է կրթության միջոցով հասարակությանը վերադարձնել վերասոցիալականացմանը պատրաստ մարդկանց: Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը ունի մարդու բոլոր իրավունքները՝ այդ թվում կրթության և ստեղծագործելու»:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձավ կրթության մատչելությանը և հասանելիությանը: Փոխնարարը նշեց. «Կրթությունն ազատություն է և ինքնին ազատագրող է»:

Միջոցառման շրջանակներում փոքրիկ անդրադարձ կատարվեց Փարաջանովի բանտային շրջանի կյանքին ու գործունեությունը, ինչպես նաև տեղի ունեցավ «Իզոլիացիա» (Изолиация) գրքի շնորհանդեսը, որը ներկայացրեց թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը:

Միջոցառմանը ներկայացված էին նաև տարբեր ժամանակաշրջանների հայ, ռուս և արտասահմանցի հայտնի ստեղծագործողների բանտային գործերը՝ բացիկների և պաստառի միջոցով:

«Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագիրը զուգընթաց իրականացվում է Բելոռուսիայում, Մոլդովայում և Ուկրաինայում, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից 2017թ. ձևավորված “Բանտարկյալների կրթության միջազգային ցանցի” շրջանակներում: Ցանցի գործունեությունն ուղղված է ազատազրկվածների և ազատ արձակված անձանց կրթության իրավունքի իրացման մասին տեղեկացվածության բարձրացմանը՝ հաշվի առնելով կրթության դերը հասարակության մեջ վերաինտեգրման գործընթացներում: 

«Իզոլիացիա» (Изолиация) գիրքը հրատարկավել է 2018 թթ. և իր մեջ ներառում է Ս. Փարաջանովի բանտային տարիներին (1974-1977 թթ.) գրված շուրջ 240 նամակները, դատական որոշումներ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև արված գործերի լուսանկարները: Գիրքը կազմվել և հրատարակվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից:

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։