2021թ․-ը՝ համայնքային միջոցառումների ներկապնակ

2021թ-ի ընթացքում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը շարունակել է աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին՝ բացահայտելու սեփական համայնքներն իրենց և համայնքի բնակիչների համար։ Համայնքային միջոցառումների հարուստ ներկապնակում ընդգրկվել և իրականացվել են բազմաթիվ համայնքահեն միջոցառումներ և նախաձեռնություններ:

 

2021թ-ի ընթացքում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը շարունակել է աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին՝ բացահայտելու սեփական համայնքներն իրենց և համայնքի բնակիչների համար։ Համայնքային միջոցառումների հարուստ ներկապնակում ընդգրկվել և իրականացվել են բազմաթիվ համայնքահեն միջոցառումներ և նախաձեռնություններ: Ստորև հակիրճ ներկայացնենք այդ միջոցառումները:

  • Սեպտեմբերի 22-29-ը,  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի «Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոնի կողմից Մարտունի համայնքում մեկնարկել էր «Մշակութային շաբաթ» միջոցառումների շարքը, որը ներառում էր ցուցահանդեսներ, աշխատաժողով-քննարկումներ՝ համայնքի մշակութային գործիչների մասնակցությամբ, գրական-երաժշտական երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ, ասմունք, պար,  լուսանկարչություն և այլ համայնքի մշակույթային ներուժի բացահայտմանն ուղղված միջոցառումներ։ Մշակութային շաբաթին մասնակցել են Մարտունի տարածաշրջանի 14 համայնքից շուրջ 260 բնակիչներ։
  • Հոկտեմբերի 8-ին «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական հիմնադրամը Գյումրի քաղաքում իրականացրեց «Հաց ու պանիր, կեր ու բանիր» չեչիլ պանրի հանրայնացմանն ուղղված փառատոնը, որին մասնակցում էին գյուղատնտեսությամբ, մասնավորապես չեչիլ պանրի արտադրությամբ զբաղվող 7 ընտանիքներ, կոոպերատիվներ, Ամասիայի պանրի գործարանը և Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը։ Արշավի անցկացման ողջ ընթացքում ներգրավված են եղել 120-150 շահառուներ, հյուրեր և զբոսաշրջիկներ։ Փառատոնը հանդիսացել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մեծահասակների կրթությունը ի նպաստ ԿԶՆ-ների» արշավի մաս:
  • Հոկտեմբերի 10-ին  Կոտայքի մարզի Բջնի գյուղում «Շենացնենք մեր գյուղը» Հկ-ի կողմից կազմակերպվել էր «Արիշտայի փառառոն» որպես ավանդույթների պահպանման, միջսերնդային երկխոսության հարթակ։ Փառատոնի ընթացքում համայնքի բնակիչները և հյուրերը ոչ միայն կարող էին համտեսել և գնել ավանդական գյուղական արիշտա, այլև մասնակից լինել արիշտայի պատրաստման գործընթացին:
  • Հոկտեմբերի 17-ին Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնի նախաձեռնությամբ առաջին անգամ Սիսիան համայնքի Երևանյան այգում տեղի ունեցավ Կարիերայի տոնավաճառ, որն իր շուրջն էր հավաքել ավելի քան 200 համայնքաբնակ մարդկանց, ինչպես նաև ներգրավվել շուրջ 20 կրթական տարբեր ծառայությունների մատակարարներ։ Տոնավաճառը հանդիսացել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մեծահասակների կրթությունը ի նպաստ ԿԶՆ-ների» արշավի մաս:
  • Հոկետմբերի 23-24-ին  Հովք գյուղում «Ուսուցման կանաչ կենտրոն»-ի նախաձեռնությամբ իրականացվեց առաջին անգամ «Դդմի փառատոն»՝ որպես մեծահասակներին կայուն գյուղատնտեսական կարողությունների զարգացման ամփոփիչ միջոցառում։ Այն իր շուրջն էր համախմբել ողջ Հայաստանից շուրջ 1000 այցելուների։
  • Նոյեմբերի 23-ին Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ամոքիչ խոհանոց» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում ներկայացվեց Հադրութի, Շուշիի շրջանի տարբեր համայնքներից տեղահանված 20 կանանցից հավաքագրված արցախյան խոհանոցի 20 ուտեստների բաղադրատոմսերի խոհանոցային գրքույկը, ինչպես նաև պատմություններ, որոնք հիշեցնում ու պատմում են Արցախի համերի մասին: Միջոցառումը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ «Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ ԿԶՆ-ների» արշավի մաս էր կազմում:
  • Հոկտեմբեր-նոյեմբեր  ամիսների ընթացքում «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Թող լինի այգի» ծրագրի շրջանակում Սևան քաղաքի բնակիչները ներգրավվել են մաքրության օրվա, իրականացրել ծառատունկ քաղաքային այգում (շուրջ 150 պտղատու և դեկորատիվ ծառեր), մասնակցային մեթոդաբանությամբ մշակել այգու բարելավման և զարգացման հայեցակարգ, պատրաստել և տեղադրել այգում նստարաններ, ցուցանակներ, աղբամաններ։

Վերոնշյալ բոլոր միջոցառումները իրականացվել են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական օժանդակությամբ։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։