Մեծահասակների կրթության ոչ ֆորմալ ցանցի ամենամյա հանդիպում

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ օգոստոսի 5-7-ը կայացավ մեծահասակների կրթության կենտրոնների ամենամյա երկրորդ ցանցային հանդիպումը։

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ օգոստոսի 5-7-ը կայացավ մեծահասակների կրթության կենտրոնների ամենամյա երկրորդ ցանցային հանդիպումը։ Եռօրյա հանդիպումներին ներկա էին 25 մասնակից՝ ցանցի անդամ 8 կենտրոններից և ՀԿ-ներից։ Ընդ որում, սա առաջին ցանցային հանդիպումն էր, որտեղ բացի կենտրոնների տնօրեններից և ծրագրի համակարգողներից, ներգրավված էին նաև դասընթացավարներ։

Ցանցային հանդիպման առաջին օրը մասնակիցները փորձեցին միասին մոդելավորել  մեծահասակների կրթության համար կարևոր նշանակություն ունեցող մի քան բաղադրիչների «իդեալական» տարբերակը, այն է՝ ՄԿ կենտրոն,  դասընթացավար, շահառու՝ դասընթացի մասնակից և համայնք։ Արդյունքում ձևավորված մոդելները  համեմատեցին իրականության հետ՝ գտնելով համընկնումներն ու տարբերությունները։

 Երկրորդ օրը հրավիրված բանախոսները ներկայացրեցին նոր և հետաքրքիր թեմաներ:  Մասնավորապես, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ներկայացրեց «Կշռադատող քաղաքացի։ Առաքինությունների ուսուցում․ իմացական աղճատումներ» թեման, Լիանա Ավետիսյանը և Անի Ավետիսյանը ներկայացրին «Մեծահասակների կրթությունը որպես հետճգնաժամային վերականգնման մոտեցում և գործիք» հետազոտության արդյունքները և բացահայտումները, իսկ Նարինե Մովսիսյանն ու Արմինե Գալստյանը ներկայացրեցին «Ամեն ինչ սկսվում է քեզնից» ծնողների անձնային աճի թրեյնինգի ձեռնարկը։

Դասընթացներն ավարտվեցին հետաքրքիր ժամանցով ու հետագա համագործակցության քննարկումներով։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։