Գրքի քննարկում երիտասարդական մայրաքաղաք Կապանում

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, 2021թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցավ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի հեղինակների հետ հանդիպում - քննարկում։

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, 2021թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցավ «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի հեղինակների հետ հանդիպում - քննարկում։

Հեղինակներ Հասմիկ Սիմոնյանը և Արմինե Դանիելյանը գրքում ներկայացնում են տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց զարմանալի ու յուրատիպ պատմություններ։ Այդ կանանց շարքում են հայտնի գյուտարարներ, ճամփորդներ, դիվանագետներ, գիտնականներ, արվեստագետներ, ինչպես նաև ոչ այդքան հայտնի անձինք։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու հեղինակներին, ստանալ հետաքրքիր և սպառիչ պատասխաններ, ինչպես նաև ձեռք բերել գրքերը՝ վերջիններիս մակագրությամբ։

Միջոցառումն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրսենյակի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի համայնքապետարանի և Կապանի Երկրագիտական Թանգարանի հետ համագործակցությամբ։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։