Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակն աջակցում է Ուսուցման ազգային հիմնադրամին (ՈՒԱՀ)՝ մշակելու մի շարք նորմատիվ ակտեր և փաստաթղթեր, որոնք բխում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի 2022 թ․ փոփոխություններից։ Այդ նպատաոկով 2023 թ․ օգոստոսին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել ՈՒԱՀ-ի շուրջ 14 ընթացակարգային և մեթոդաբանական փաստաթղթերի մշակման վերաբերյալ։ Դրանք կարգավորելու են՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության և ուսումնառության հետ կապված այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝
- Ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի կազմակերպում,
- իրականացման, ճանաչման և հավաստագրման ընթացակարգային և մեթոդաբանական փաստաթղթերի մշակում,
- գնահատողներին և գնահատում իրականացնելու կենտրոններին ներկայացվող պահանջների մշակում,
- ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկի, դրանց ներդրման ժամանակացույցի և այլնի սահմանում։
Մշակված բոլոր փաստաթղթերը ներկայացվելու են ՀՀ կառավարության հաստատմանը։ Բացի այդ, Հիմնադրամը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ համատեղ նախաձեռնելու և իրականացնելու է այս գործընթացների մասին շահառու կառույցների իրազեկմանն ուղղված աշխատանքներ։