Ս/թ նոյեմբերի 14-15 տեղի ունեցավ Մեծահասակների կրթության կենտրոնների տարեվերջյան ցանցային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից աջակցվող 5 կենտրոնները՝ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամը, Դիլիջանի համայնքային կենտրոնը, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ն և նորաբաց ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան մեծահասակների կրթության կենտրոնը։ Հանդիպմանը հրավիրված էին նաև ԻնՍտեփանավան հիմնադրամի աշխատակիցները, քանի որ Ստեփանավանի երիտասարդական ակումբի հետ համատեղ հիմնադրամը հավակնում է 2025թ․-ից դառնալ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից աջակցվող 6-րդ կենտրոնը։
Հանդիպման ընթացքում ամփոփվեց Դի-Վի-Վի ԻՆթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի գործունեության 2022-2024թթ․ եռամյա շրջափուլը, պլանավորվեց 2025-2027 ծրագրային փուլը։
Փորձագետ Նազարեթ Սեֆերյանը ներկայացրեց իր կողմից իրականացված Հայաստանում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ գործող մեծահասակների կրթության կենտրոնների ֆինանսական կայունության դիագնոստիկ ուսումնասիրության արդյունքները։
Հովնանյան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը ներկայացրեց Հովնանյան հիմնադրամի հայտարարած դրամաշնորհները։
Ամփոփելով՝ մասնակիցները փաստեցին, որ ընթացիկ եռամյա շրջափուլի բոլոր հիմնական նպատակները և աշխատանքներն իրականացված են, իսկ հաջորդ երեք տարիների համար կարևորեցին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ամրապնդումը։