Մեծահասակների ուսումնառության կրթության ոչ-ֆորմալ ցանցի 2024թ․ առաջին հանդիպումը

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 29-ից մարտի 1-ը տեղի ունեցավ 2024թ․ առաջին ՄՈՒԿ ցանցային հանդիպումը։

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 29-ից մարտի 1-ը տեղի ունեցավ 2024թ․ առաջին ՄՈՒԿ ցանցային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի, Մարտունու կանանաց համայնքային կենտրոնի, Դիլիջանի համայնքային կենտրոնի, Ապարանի համայնքապետարանի, Ապարանի «Սոցիալական ծառայություններ» ՀՈԱԿ-ի, Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի, «Կանաչ արահետ» ՀԿ-ի, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ»  ՀԿ-ի ներկայացուցիչները։  

Հանդիպման առաջին օրը քննարկվեցին Ապարան համայնքի նոր ՄՈՒԿ կենտրոնի հիմնման և բացման աշխատանքների մանրամասները, որին հաջորդեց խմբային քննարկումը։ Այնուհետև Մարինե Հակոբյանը ներկայացրեց «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, փորձագետներ Ավետիք Մեջլումյանը և Արփինե Մաժինյանը ներկայացրեցին ՄՈՒԿ բնագավառի եզրաբանությունը իրավական ակտերում և կրթության ոլորտի փաստաթղթերում։  

Հանդիպման երկրորդ օրը մեկնարկեց փորձի փոխանակմամբ, որի ընթացքում Գյումրիի, Սիսիանի, Մարտունու և Դիլիջանի մեծահասակների կրթության կենտրոնների ներկայացուցիչները կիսվեցին իրենց տարիների փորձառությամբ Ապարանի նոր ՄՈՒԿ կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման երկրորդ հատվածում փորձագետներ Ավետիք Մեջլումյանը և Նազարեթ Սեֆերյանը ներկայացրեցին ՄՈՒԿ կենտրոնի ռազմավարության պլանի նախնական կառուցվածքը, դրա վրա աշխատելու մոտեցումները և ֆինանսական կայունության ուղիները։

Հանդիպումն ամփոփվեց ներկայացված փաստաթղթերի քննարկմամբ և ՄԿ կենտրոնների գործունեության բարելավման առաջարկներով։

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։