«Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Մեդիագիտակ» սեղանի խաղը։
Ժամանակակից աշխարհում մեդիագրագիտությունը գրագիտության առանցքային բաղադրիչներից է։ Մեդիայի զարգացումը, բազմազանեցումը և հասանելիությունը առաջնահերթ են դարձնում մեդիագրագիտության ուսուցումը, որի արդյունավետ ձևերից մեկը խաղերի միջոցով ուսուցումն է։
«Մեդիագիտակ» մեդիագրագիտության սեղանի խաղի նպատակն է խթանել մեդիագրագիտության վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերումը, հմտությունների ձևավորումը և վարքագծի փոփոխությունը մեծահասակների շրջանում։ Խաղի հիմնական նպատակն է նպաստել մեծահասակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը։
Խաղի կազմված է իրարից տարբեր, հետաքրքիր և ինտելեկտուալ 4 տեսակի առաջադրանքներից, որոնք միտված են զարգացնելու մեդիագրագիտության հմտությունները։
Ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։