Մեծահասակների ուսումնառության կրթության ոչ-ֆորմալ ցանցի տարեվերջյան հանդիպում

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը տեղի ունեցավ ՄՈՒԿ երկրորդ ցանցային հանդիպումը։ Եռօրյա հանդիպումներին մասնակցում էին «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի, Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի, Մարտունու կանանաց համայնքային կենտրոնի, Դիլիջանի համայնքային կենտրոնի, «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և Սևան երիտասարդական ակումբի ներկայացուցիչները։

Հանդիպման առաջին օրը քննարկվեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և գործընկեր ՄԿ կենտրոնների 2023 թվականին իրականացրած համատեղ աշխատանքները, ձեռքբերումները և բարելավման հնարավորությունները։

Այնուհետև մեկնարկեց ՄԿ կենտրոնների կառավարմանն ուղղված թեմաների շարքի ներկայացում, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին «Առաջնորդություն» և «Կառավարում»,  կազմակերպության առաքելություն և  տեսլական, ռազմավարական և գործառնական կառավարման թեմաները, որոնք գործնական աշխատանքների միջոցով ՄԿ կենտրոններում տեղայնացնելու փորձ արվեց։ Հանդիպման այս հատվածը վարում էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, փորձագետներ Ավետիք Մեջլումյանը և Արփինե Մաժինյանը։

Ցանցային հանդիպման երկրոդ հատվածում Curriculum  InstitutionALE գործիքի հայաստանյան փորձագետ Ա․ Մաժինյանը ներկայացրեց դրա շրջնակներում իրականացված ՄԿ կենտրոնների ինքնագնահատման և փոխադարձ գնահատման արդյունքները։

Երրորդ օրը ամփոփվեցին ցանցային հանդիպման աշխատանքները, քարտեզագրվեցին ՄԿ կենտրոնների բարելավման հետագա քայլերը  Curriculum  InstitutionALE գործիքի շրջանակում և հաջորդ ծրագրային շրջափուլի պլանները։