Փետրվարի 11-12-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը մեկնարկեց «PEACE» ծրագիրը։
Ծրագիրն իրականացվում է «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում (EPIC)» շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ:
Ծրագրի իրականացման մեջ ներգրավված 6 ՔՀԿ-ների 15 ներկայացուցիչներ միավորվել էին՝ ծանոթանալու ծրագրի նպատակներին և խնդիրներին, հիմնական գործունեությանը, շահառուներին: Դասընթացի շրջանակում ոլորտների հայտնի փորձագետներից ներկայացմամբ մասնակիցները ծանոթացան խոցելի տեղահանվածների և տեղաբնակ անձանց հետ աշխատանքի իրավական, հոգեբանական և սոցիալական ասպեկտներին:
Շահառուների կարիքների գնահատումը կարողությունների զարգացման դասընթացի կարևոր մաս էր, որը կենտրոնացած էր շահառուների նույնականացման, կարիքների բացահայտման, գնահատման համար իրագործելի ձևաթղթի մշակման, հարցազրույցի անցկացման և այլնի վրա:
Միջոցառմանը ներկա «EPIC» հայաստանյան թիմը ներկայացրեց ծրագրի ընդհանուր տեսլականը, սերտ համագործակցության և աջակցության հնարավորությունները:
Դասընթացին կհաջորդի կարիքների գնահատման փուլը, որը կիրականացվի մարտ ամսին, իսկ ծրագրի հիմնական գործողությունները նախատեսվում է սկսել 2022 թ․-ի ապրիլից: