Ճայերը հանգրվանեցին Սևան քաղաքի կենտրոնական փողոցներում

Եթե 2020 թ․ հուլիսի 17-ի կեսօրին Սևան քաղաքում լինեիք, ականատես կլինեիք, թե ինչպես են քաղաքի բնակիչները կանգ առնում և հիացած նայում, թե ինչ է կատարվում հարազատ քաղաքի կենտրոնական փողոցներում։

[Translate to Armenian:]

Եթե 2020 թ․ հուլիսի 17-ի կեսօրին Սևան քաղաքում լինեիք, ականատես կլինեիք, թե ինչպես են քաղաքի բնակիչները հիանում հարազատ քաղաքի կենտրոնական փողոցներում կատարվածով։ 
Պարզվում է, որ հետխորհրդային ժամանակաշրջանում՝ ավելի քան 30 տարի, Սևանում փողոցային նշաններ չեն եղել: Մարդիկ գիտեն, որ այս մեկը Շահումյան փողոցն է, իսկ մյուսը՝ Էներգետիկների, բայց զբոսաշրջիկի կամ հյուրի համար Սևանը երկար ժամանակ եղել է անանուն փողոցների խառնաշփոթ:
Դա է պատճառը, որ Սևանի բնակիչները ոգևորությամբ  հետևում էին քաղաքապետարանի  բեռնատարին, որը մի փողոցից մյուսն էր տեղափոխվում ու  տեղադրում  փողոցային նշանները, տուրիստական ուղղությունների քարտեզը և մեկ տեղեկատվական վահանակը, որոնք մշակվել և պատրաստվել են «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի կողմից՝ «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:
 

Ես ինքս Սևան քաղաքի բնակիչ եմ, ինչպես նաև 5 տարի կամավոր եմ ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ–ում։  Սևան քաղաքում զբոսնելիս անպայման կհանդիպեք ճայ թռչունին՝ թռչելիս, ալեհավաքներին կամ սյուներին նստած։ Փորձել եմ ստանալ հենց այդ պատկերը։ Ցուցանակների թեմայի միտքը ստացել եմ ակումբի ընկերներից,  որոնք շատ էին խոսում ճայ թռչնից ու նրա կարևորությունից՝  որպես Սևանի խորհրդանիշ իսկ ձևային լուծումները փորձել եմ հարմարեցնել ցուցանակների գործառույթին։

Գրիգոր Մուրադյան, քանդակագործ, ցուցանակների գաղափարի հեղինակ

Ինչպես ՀԿ-ի ղեկավար Գոհար Մնացականյանն է շեշտում, իր և թիմի համար կարևոր էր հանգել այնպիսի ստեղծագործական գաղափարի, որը ոչ միայն կնշագրեր քաղաքի փողոցները, այլև քաղաքը կդարձներ հյուրընկալ վայր թե՛ հայաստանցի, և թե՛ դրսից եկող  զբոսաշրջիկների համար։

Այս նպատակով էր, որ մի քանի ամիս առաջ հայտարարվեց գաղափարների մրցույթ, և երկար մտագրոհներից, բանավեճերից և քննարկումներից հետո եկան այն եզրակացության, որ ճայը խորհրդանշական է այդ տարածքի համար։  

Այն, ինչ տարիներ առաջ թվում էր լավ գաղափար, դարձել է ծրագիր ու կոնկրետ գործ, որը մեզ մեկ քայլով էլ է մոտեցնում լճափնյա քաղաքներին բնորոշ արտաքին տեսքին ու չափորոշիչներին:

Արմինե Ղուկասյան, Սևան քաղաքի բնակիչ

Այսօր արդեն Սևանի մի քանի փողոցների խաչմերուկներում ճայերի թևերը մատնացույց են անում  ինչպես քաղաքի փողոցների անունները, այնպես էլ շրջակա տարածքների զբոսաշրջային ուղղությունները,  որոնք թվարկված են ցուցանակի  վրա: Իսկ եթե տեխնոլոգիաների սիրահար եք, կարող նաև սքանավորել ցուցանակի QR կոդը և ավելին իմանալ նշված ուղղությունների մասին։ 

 

Կարծում եմ, ցուցանակները նոր շունչ ու թարմություն են բերել մեր քաղաք, և հետագայում դրանց թվի ավելացմամբ քաղաքային գույները կավելանան` գումարվելով զբոսաշրջության զարգացմանը նպաստող մի շարք նախագծերին:

Սարգիս Մուրադյան, Սևան համայնքի ղեկավար


Թեև տուրիստական ներհոսքը շատ է տուժել COVID 19 համավարակի պատճառով, և այցելուները այդ ցուցանակներով կարող են առաջնորդվել միայն հաջորդ ամռանը, սևանցիների ժպիտները մեծագույն պարգևն էին  ինչպես «Սևան» երիտասարդական ակումբի, այնպես էլ Սևանի քաղաքապետարանի համար, որի գործընկերությունը հնարավոր դարձրեց իրագործել այս նախագիծը։

 


«ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Հայակական Կարիտաս ՀԿ-ի և Թանգարանների աշխատողների և ընկերների ասոցիաgիայի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։