Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Թունիսի և Ալժիրի պատվիրակության այցը Հայաստան

Դեկտեմբերի 1–5-ը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հյուրընկալեց Թունիսից և Ալժիրից ժամանած պատվիրակությանը՝ մեծահասակների ուսումնառության և կրթության ոլորտում փորձի փոխանակման նպատակով։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Նազարեթ Նազարեթյանը, Թունիսի և Ալժիրի գրասենյակների ներկայացուցիչները, ինչպես նաև Թունիսում մեծահասակների կրթության ոլորտում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

18 հոգուց կազմված պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, մասնավոր հատվածի գործընկերների,  ինչպես նաև Մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնների և ցանցի անդամների հետ։ Ճանաչողական այցի ընթացքում հյուրերը այցելեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից ֆինանսական աջակցություն ստացող Դիլիջանի և Ապարանի ՄՈՒԿ կենտրոններ, որտեղ ծանոթացան կենտորններին, նրանց գործունեության ուղղություններին, ինչպես նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի կողմից աջակցվող բոլոր կենտրոնների կարողությունների զարգացման ուղղությամբ աշխատանքների հետ։ 

Հնգօրյա հագեցած ծրագրի շրջանակում իրականացվեցին քննարկումներ՝ ուղղված Հայաստանում ՄՈՒԿ քաղաքականության, ծրագրերի իրականացմանը, ՄՈՒԿ Կենտրոնների ինստիտուցիոնալ կայացմանը, ՏԻՄ-երի հետ համագործակցությունների հաստատմանը։ 

Այցի ներառում էր նաև մշակութային ծրագիր՝ հնարավորություն տալով մասնակիցներին ծանոթանալ Հայաստանի պատմության և հարուստ մշակույթի հետ։