Ծրագրերի մշակում և իրականացում բանտարկյալների հետ և բանտարկյալների համար» խորագրով երկօրյա աշխատաժողով

Նոյեմբերի 1-ին և 2-ին ավելի քան 25 մասնակից, այդ թվում՝ 16 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քրեակատարողական համակարգի փորձագետներ մասնակցում էին «Ծրագրերի մշակում և իրականացում բանտարկյալների հետ և բանտարկյալների համար» խորագրով երկօրյա աշխատաժողովի:

Նոյեմբերի 1-ին և 2-ին ավելի քան 25 մասնակից, այդ թվում՝ 16 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քրեակատարողական համակարգի փորձագետներ մասնակցում էին «Ծրագրերի մշակում և իրականացում բանտարկյալների հետ և բանտարկյալների համար» խորագրով երկօրյա աշխատաժողովի: 
Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին զինել գիտելիքներով՝ հասկանալու ՀՀ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը՝ սկսած ՔԿՀ-ներում առկա ոչ ֆորմալ փոխհարաբերությունների, դրանց տեսակների առանձնահատկություններից մինչ կրթության ապահովումը կարգավորող օրենսդրություն և առկա պրակտիկա:
Աշխատաժողովի սկզբում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և Բանտային կրթության միջազգային ցանցի անդամ Գայանե Հովակիմյանը մասնակիցների հետ քննարկեցին քրեակատարողական հիմնարկների ներքին մշակույթը: Քրեակատարողական օրենսդրության փորձագետ Դավիթ Թումասյանը ներկայացրեց այն հիմնական կանոնակարգերը, որոնք կարևոր են ՔԿՀ-ներում ծրագրեր իրականացնող  կազմակերպությունների համար: Նա նաև ներկայացրեց վիճակագրություն ՀՀ-ում առկա բանտերի վերաբերյալ, ինչպես նաև նշեց՝  ինչպիսի կրթական ծրագրեր կարող են լինել տարբեր հաստատություններում և թիրախային խմբերում:
Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցների հետ իրենց փորձառությամբ կիսվեցին ՔԿՀ-ներում կրթական ծրագրեր իրականացնող «Փրոջեքթ Հարմոնի», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ների, ինպես նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ՝ շեշտադրելով մարտահրավերները և շահառուներին ծրագրերում ներգրավման մոտիվացնելու միջոցները:  Աշխատաժողովի երկրորդ օրը Սոցիալական ձեռներեցության փորձագետ Նազարեթ Սեֆերյանը մասնակիցներին ներկայացրեց Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում իրավախախտների մասնակցությամբ իրականացվող երկու ՍՁ-ների օրինակներ: 
Ոլորտի վերաբերյալ տեղեկատվությամբ զինված՝ դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց նախնական նախագծային գաղափարները  գաղափարների տոնավաճառում: Մասնակիցների կողմից ներկայացված գաղափարների վերաբերյալ հետադարձ կապ տրամադրվեց ինչպես իրենց նախագծերի օգտին քվեարկող այլ մասնակիցների, այնպես էլ փորձագետների կողմից` ծրագրի կարևորության և իրագործելիության մասին շեշտադրումներով: Միջոցառումն ավարտվեց բանտերում կրթական ծրագրերի իրականացման համար չորսից հինգ հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացի և չափանիշների մանրամասն ներկայացմամբ:
Այսպիսով՝ երկօրյա աշխատաժողովի արդյունքում ՀԿ-ների ներկայացուցիչներն անցան մի գործընթացի միջով,  որը նրանց նախապատրաստեց նախնական հայեցակարգերը ավարտին հասցնելու և լիարժեք հայտեր ներկայացնելու համար։

Երկօրյա դասընթացն իրականացվեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում։
 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։