Հոկտեմբերի 4-6-ը աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի փոխտնօրեն Ուվե Գարտենշլագերը, տարածաշրջանի գծով պատասխանատու Բետինա Բրանդը և տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մայա Ավրամովսկան։ Պատիվրակության հագեցած ծրագիրը մեկնարկեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակում, որտեղ ներկայացվեցին 2019-2021թթ․ եռամյա ծրագրի արդյունքները։
Այցելության ծրագրում ներառված էին պաշտոնական հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ, քննարկումներ ոլորտային փորձագետների հետ, մասնակցություն մեծահասակների կրթության ցանցի առցանց հանդիպմանը։
Մարզային այցելությունների ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան այցելել Գեղարքունիքի մարզ, որտեղ ծանոթացան Մարտունու Կրթապնակ մեծահասակների կրթության կենտրոնի և Սևանի երիտասարդական ակումբ ՀԿ-ի ծրագրերին: Տավուշում պատվիրակությանը հյուրընկալեցին Դիլիջանի համայնքային կենտրոնը և Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնը: Այս բոլոր կառույցներում կազմակերպեցին շրջայցեր, ներկայացվեցին ընթացիկ ծրագրերն ու կատարած աշխատանքները, աշխատանքի ընթացքում հնադիպող խոչընդոտներն ու ձեռքբերումները։