«Կանաչ Արահետ» ՀԿ-ն ճանաչվել է ՛՛EAEA Grundtvig Award 2023՛՛ մրցանակաբաշխության հաղթող

   Ս/թ հունիսի 6-ին Խորվաթիայում կայացած Մեծահասակների Կրթության Եվրոպական Ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում իրականացվեց  ՛՛EAEA Grundtvig Award 2023՛՛ մրցանակաբաշխությունը։ ՛՛EAEA Grundtvig Award՛՛ մրցանակաբաշխությունն իրականացվում է EAEA-ի կողմից 2003 թվականից՝ մեծահասակների կրթության գերազանցությունը ճանաչելու նպատակով: Մրցանակը տրվում է այն կազմակերպությանը կամ ծրագրի կոնսորցիումին, որը ներկայացնում է մեծահասակների կրթության ոլորտում լավագույն ազգային նախագիծը։ Մրցանակը ունի տարբեր թեմաներ յուրաքանչյուր տարվա համար։ 2023 թվականի թեման էր «Adult Learning and the Green Transition»

   Այս տարի ազգային նախագիծ անվանակարգում հաղթող է ճանաչվել Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայսատանյան գրասենյակի գործընկեր, ՄԿ ցանցի անդամ «Կանաչ արահետ» ՀԿ-ի «Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրը։ Ծրագրում ներգրավված կանայք անապահով ընտանիքներից են և ծրագիրը նրանց հնարավորություն է տվել ձեռք բերել գիտելիքներ և փորձ կայուն գյուղատնտեսության ոլորտում և բարելավել սեփական տնտեսական վիճակը, ինչպես նաև օրինակ ծառայել իրենց համայնքների բնակիչների համար:

   Շահառուները մասնակցել են կայուն գյուղատնտեսության, բիզնեսի պլանավորման, բրենդինգի և մարքեթինգի, ուսումնական շրջագայությունների և փառատոնների մի շարք դասընթացների:

   Ժյուրիի կարծիքով՝ սա կայացած նախագիծ է, որը դրական ազդեցություն ունի գյուղական միջավայրում կանանց հզորացման և վերապատրաստման վրա:

   «Կանաչ արահետ» ՀԿ-ն 2004 թվականից աջակցում է ֆերմերներին կայուն գյուղատնտեսությանն անցնելու հարցում։

ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։