Փոխըմբռնման հուշագրի կնքում Երևանի պետական համալսարանի հետ

 

Փետրվարի 26-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Երևանի պետական համալսարանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր։ 

ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին, արդեն իսկ, իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք նախատեսվում է շարունակել՝ համալրելով նոր ու հետաքրքիր ծրագրերով։ 

 

Հուշագրով ամրապնդվում է 2025-2027թթ․ նախատեսվող հետևյալ գործողությունները Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի օժանդակությամբ ․ 

  • «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի իրականացում ԵՊՀ դասախոսների համար, այնուհետև դասընթացի փոխանցում ԵՊՀ-ին
  • ԵՊՀ ուսուցման և կառավարման e-learning համակարգում Curriculum globALE-ի «Թվային մոդուլի» տեղադրում և իրականացում ԵՊՀ դասախոսների համար։
  • Մեծահասակների ուսումնառության բնագավառի հետազոտական և հանրահռչակման նախաձեռնություններ, մասնավորապես՝ Հայաստանի սովորող/ուսուցանող քաղաքների հետազոտության իրականացում՝ ուսանողներից և դասախոսներից բաղկացած հետազոտական խմբերի միջոցով։
  • «Անդրագոգիա» դասընթացի մշակում, ներմուծում և իրականացնել ԵՊՀ կրթական ծրագրերում:
  • ԵՊՀ գրադարանի հետ համատեղ ջանքերով ոչ ֆորմալ կրթության ծրագրերի իրականացում տարբեր եղանակներով՝ խթանելու ընթերցանությանն ու ակտիվ ուսումնառությանը։

Հուշագրի համաձայն՝ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը» և ԵՊՀ-ն կաշխատեն ոչ ֆորմալ կրթության ծրագրերի մշակման և հանրայնացման ուղղությամբ, ինչպես նաև կմշակեն նորարարական ուսումնական մոդուլներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին։ 

ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։