Դասընթաց ուսուցանողների համար՝ հիմնված Curriculum GlobALE-ի մեթոդաբանության վրա

 

2021թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին կայացավ 12-շաբաթյա տևողությամբ «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ. դասավանդման մեթոդաբանություն» դասընթացը։  Դասընթացի ընթացքում մասնակիցները ինքնուսուցման, առցանց և լսարանային հանդիպումների միջոցով ուսումնասիրեցին մեծահասակների կրթության մոտեցումները, դասավանդման առանձնահատկությունները, մեթոդները, խմբային դինամիկայի առանձնահատկությունները և այլն։ Դասընթացը հիմնված էր Curriculum GlobALE-ի մեթոդաբանության վրա, որը 2021թ․-ին UNESCO-ն երաշխավորել է որպես մեծահասակներին ուսուցանողների ռեսուրս և գործիք։

Դասընթացն ամփոփվեց  5-օրյա լսարանային հանդիպումներով, որոնց ընթացքում մասնակիցները  ամրապնդեցին  անցած  թեմաների վերաբերյալ գործնական հմտությունները՝ դրանք ներառելով իրենց կողմից  մշակված կրթական ծրագրերում: Բոլոր 14 մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր։