Եվրոպական միությունն աջակցում է Կոտայքի և Գեղարքունիքի երիտասարդներին՝ բացահայտելու սեփական համայնքներն իրենց և այցելուների համար

Ուրախ ենք ներկայացնել Հայկուհուն և նրա քույր Աննային՝ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից, Սոնային և Մարիին՝ Սևան քաղաքից, Գևորգին՝ Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղից, Ֆլորային՝ Արզականից, Համբարձումին՝ Բջնիից և այս երկու մարզերի նրանց ընկերներին։ 

Ուրախ ենք ներկայացնել Հայկուհուն և նրա քույր Աննային՝ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից, Սոնային և Մարիին՝ Սևան քաղաքից, Գևորգին՝ Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղից, Ֆլորային՝ Արզականից, Համբարձումին՝ Բջնիից և այս երկու մարզերի նրանց ընկերներին։

Իսկ որտեղի՞ց գիտենք այս երիտասարդներին, և ի՞նչն է միավորում նրանց։ Իհա՛րկե, բոլորին միավորել է «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիրը։  Լինելով Ծրագրի ենթադրամաշնորհառու երեք կազմակերպությունների («Բլեջան», «Սևան» երիտասարդական ակումբ (Գեղարքունիքի մարզ) և «Շենացնենք մեր գյուղը» (Կոտայքի մարզ) ՀԿ-ներ) շահառուներ՝ վերջին մի քանի ամիսներին նրանք իմաստալից ժամանակ են անցկացրել՝ բացահայտելով իրենց համայնքների և մարզի մշակութային և արշավային զբոսաշրջության հնարավորությունները (ոմանք բացահայտումներն անում էին շրջելով, ոմանք էլ՝ առցանց հետազոտության և նոր ռեսուրսներ ստեղծելու միջոցով)։

Հուլիս ամսին մենք (ծրագրային թիմը) քայլարշավ իրականացրեցինք Գեղարքունիքի մարզի երիտասարդների կողմից հայտնաբերված երկու տարբեր արահետներով: Մի արահետը ձգվում էր Ծովազարդ գյուղից մինչև Յոթ քար լեռը և անցնում էր հիասքանչ բուսականության միջով՝ հարուստ ծաղիկներով և խոտաբույսերով, անզուգական գեղեցկությամբ և խաղաղությամբ։ Մյուս արահետը, որով մեզ ուղեկցեցին այս երիտասարդները, անցնում էր Սևան ազգային պարկով։ Մենք քայլում և մաքրում էինք պահպանվող տարածքները հակասական զգացողություններով․ մի կողմից հիանում էինք սքանչելի տեսարաններով, մյուս կողմից՝ հիասթափվում աղտոտվածությունից։ 

Օգոստոս ամսին Կոտայքի մարզի երիտասարդների ուղեկցությամբ ճանապարհորդում էինք իրենց գյուղերով, որոնք ներառված էին իրենց կողմից մշակված զբոսաշրջային երթուղու մեջ։ Հակոբը մեզ ներկայացրեց Նոր Հաճնի կամրջի յուրահատուկ կառուցվածքը և բազմաթիվ նոր տեղեկություններ հայտնեց Գյումուշի հիդրոէլեկտրակայանի մասին: Ֆրիդան մեզ ուղեկցեց դեպի Վալես պապի տուն (նրան  բոլորը Արզականում այդպես են անվանում), ով ինքնուս արտիստ է և գեղագիտական արժեքներ է ստեղծում՝ իր տունը ներսից և դրսից զարդարելով որմնանկարներով։ Հետո Համբարձումը Բջնիում մեզ ուղեկցեց դեպի այսպես կոչված Ծակ քար, որը ազդեցիկ բնական երևույթ է, և որի շուրջ առասպելներ են հյուսվում։ 

Սեպտեմբերին միացանք Սևանի երիտասարդներին՝ մասնակցելու փոստային բացիկներով մի շատ հետաքրքիր շրջագայության։ Յուրաքանչյուր մասնակից ստանում է փոստային բացիկների մեկական փաթեթ, որն ուղղորդում է մեկ զբոսաշրջային վայրից մյուսը` ղտեծելով մեկ ամբողջական երթուղի։ Բացիկները մեզ Սևանից ուղեկցեցին Գավառ, այնուհետև՝ Մարտունի։ Մենք տեսանք Սևանի ամենահին տունը, Գավառում մասնակցեցինք քյուֆթայի պատրաստման վարպետաց դասի, հրաշալի ժամանակ անցկացրեցինք Մարտունու հեծյալ ակումբում և Մադինայում՝ նկարիչ Ներսես Կարապետյանի տանը։ 

Այս շրջագայություններից և երիտասարդ ուղեկցորդներից մենք շատ նոր բաներ սովորեցինք։ Նրանք օգնեցին մեզ տեսնել Հայաստանի փոքր քաղաքների և գյուղերի հարուստ պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև հյուրընկալ առօրյան, որը կարող է գրավել Հայաստանի և արտերկրից ժամանող զբոսաշրջիկներին։ 

Կոտայքի և Գեղարքունիքի երիտասարդների հետ խոսելիս ակնհայտ էր, թե հատակապես ինչն էին կարևորում այս ծրագրի մասնակցության մեջ։  Հիմնական պատասխաններն էին «ընկերությունը» և «իրենց համայնքներն ու մարզը նորովի ճանաչելը»։ 
 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։