Հայաստանում կայացավ առաջին «Պատմության մրցույթը»

2022թ․ հունիսի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Երևան) տեղի ունեցավ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը։

2022թ․ հունիսի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Երևան) տեղի ունեցավ «Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագրի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը։

Ծրագրի շրջանակում 2022թ․ հունվար – ապրիլ ամիսներին Երևանի, Տավուշի և Շիրակի 32 դպրոցների աշակերտներն ու աշակերտական խմբերը կատարել են հետազոտական աշխատանքներ «Մոռանալու և հիշելու արանքում․ խորհրդային և հետխորհրդային հիշողության լանդշաֆտը համայնքներում և ընտանիքներում» ընդհանուր թեմայի շրջանակում։ Աշակերտները ուսումնասիրել են իրենց համայնքը, գտել խորհրդային շրջանում կառուցված, շահագործված կամ վերափոխված տարբեր շինություններ, հուշարձաններ, իրենց ուսուցիչների աջակցությամբ կատարել են ուսումնասիրություններ գրադարաններում, արխիվներում, բանավոր պատմության մեթոդով հարցազրույցներ են վերցրել իրենց ընտանիքի անդամներից, համայնքի բնակիչներից, շինությունների / հուշարձանների հետ առնչություն ունեցած մարդկանցից և փորձել են ամբողջացնել իրենց հետազոտություններն ու ներկայացնել դրանք պատմության մրցույթին։

Հետազոտության ողջ ընթացքում թիմերն ու ուսուցիչները շարունակական օժանդակություն են ստացել ծրագրի թիմից և դասընթացավար – փորձագետներից, ովքեր աշխատանքների տարբեր փուլերում հանդիպումներ են անցկացրել նրանց հետ՝ հետևելով և ուղղորդելով հետազոտությունների իրականացումը։

2022թ․ ապրիլի 30-ի (աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ) դրությամբ մրցույթին ներկայացվել են 46 հետազոտական աշխատանք (թե՛ խմբային, թե՛ անհատական), որոնցից մեծ մասը՝ 30-ը, վիդեոպատմություններ են, 16-ը՝ ֆոտո պատմություններ, պաստառներ, շարադրություններ, սահիկաշար, թատերական ներկայացում, փոդքասթ, առցանց գիրք, այլ։ Ներկայացված աշխատանքներից 14-ը ժյուրիի գնահատմամբ ընտրվել են որպես լավագույն աշխատանքներ 3 անվանակարգերում․

Լավագույն աշխատանք

1․ «Մոռացված պատմության հետքերով»․ Դիլիջանի Իմպուլս գործարան

2․ Կլուբի եկեղեցին

3․ Ազատության պողոտայի էվոլյուցիան

 

Լավագույն հետազոտական աշխատանք

1․ Ժամադրություն քանդած «Նորք» կինոթատրոնի մոտ և 3D մոդելավորում

2․ Ռուսական դպրոցի ճակատագիրը խորհրդային և հետխորհրդային Դիլիջանում

3․ Մեր գյուղի անվանափոխության պատմությունը

 

Հատուկ մրցանակներ

1․ Լորիսի աղբյուր – Լավագույն անհատական աշխատանք

2․ Մայր Հայաստանը խորհրդային և հետխորհրդային տարիներին – Լավագույն մեդիապատում

3․ Ժամանակի վկան – Լավագույն անդրադարձ ժողովուրդների բարեկամության թեմային

4․ Ռոսիա կինոթատրոնը խորհրդային և հետխորհրդային տարիներին – Լավագույն արտահայտչամիջոցի կիրառմամբ աշխատանք

5․ Երևանի բարեկամության մետրոն – Լավագույն քննադատական անդրադարձ հետազոտվող հարցին և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի համակրանք

6․ Լենինական – Գյումրի երթուղի – Ժյուրիի համակրանք

7․ Ղարիբջանյանի մոռացված և անտեսված էջերը – Ծրագրի փորձագետի համակրանք

8․ ԽՍՀՄ ժամանակաշրջանի բացահայտման հետքերով – Ժյուրիի համակրանք

 

Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները կարելի է գտնել այս հղումով՝ https://dvv.hazarashen.am/publishedworks/ ։

Ալիք մեդիայի անդրադարձը միջոցառմանը կարող եք գտնել այս հղումով։

EUSTORY- ի անդրադարձը միջոցառմանը հասանելի է այս հղումով։  

 

VHS DVV International LogoBMZ Logo
ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։