Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ կազմակերպված «ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության (ԼՇԿ) ռազմավարության և գործողությունների պլանի (2013-2017թթ․)» իրականացման փորձագիտական գնահատման նախնական արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովը ոլորտի շահակիցների ներգրավմամբ։
Աշխատաժողովին մասնակցում էին պետական կառույցների, ՀԿ-ների, համալսարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ։
Քննարկման մեկնարկին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի թիմը ներկայացրեց «Մեծահասակների կրթությունը Հայաստանում» քանակական և որակական հետազոտությունների հիմնական արդյունքները՝ որպես ելակետային մեկնարկ միջոցառման համար։
Այնուհետև ԼՇԿ ռազմավարության գնահատման փորձագետներ Ս․Խաչատրյանը և Լ․Պողոսյանը անդրադարձ կատարեցին փորձագիտական գնահատման նախնական արդյունքներին՝ եզրափակելով այն ԼՇԿ բնագավառում առաջարկվող գործողությունների շրջանակի ներկայացմամբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա փորձագետները կվերանայեն ԼՇԿ ռազմավարության գնահատման նախնական արդյունքները և առաջարկությունները։ Վերջինս հետագայում կներակայացվի ՀՀ ԿԳՄՍՆ-ին՝ որպես ոլորտի քաղաքականության բարելավման առաջարկություններ։