Ավարտվեց ԵՊՀ և ՀՊՄՀ դասախոսների 12-շաբաթյա վերապատրաստումը Curriculum GlobAle չափորոշչով

2023թ․ հուլիս-հոկտեմբերին ԵՊՀ և ՀՊՄՀ մի խումբ դասախոսներ մասնակցեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ համագործակցությամբ իրականացվող «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացին, որը հիմնվում է UNESCO-ի կողմից ճանաչված Curriculum GlobAle-ի չափորոշչի վրա։ Այս տարի դասընթացը նախատեսված էր ինչպես ԵՊՀ, այնպես էլ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոսների  համար։ Հուլիսի 4-ին կայացած մեկնարկային հանդիպմանը ներկա էին ավելի քան 60 մասնակիցներ երկու բուհերից, որոնցից շուրջ 40-ը ներգրավվեցին դասընթացի առցանց հատվածում։ Նրանցից 19-ը կարողացան հաղթահարել առցանց հատվածը և ներկա գտնվել մեկշաբաթյա լսարանային հանդիպումներին։

12-շաբաթյա դասընթացը կազմված է հինգ առցանց և մեկ  լսարանային մոդուլներից, ինչպես նաև ՝ ավարտական աշխատանքների նախապատրաստումից և ներկայացումից:  

Հոկտեմբերի 4-8-ը տեղի ունեցավ դասընթացի դեմ առ դեմ փուլը, որտեղ վերապատրաստվողները հնարավորություն ունեցան մասնակցել տարբեր վարժանքների, ինտերակտիվ դասախոսությունների, խաղ-սիմուլյացիաների, ինչպես նաև գործնականում կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները։ Մասնակիցների մշակած կրթական ծրագրերը գնահատվեցին թե՛ դասընթացավարների և թե՛ փոխադարձ գնահատման միջոցով։ Արդյունքում, 12 շաբաթ հաղթահարած և կրթական ծրագրերը պաշտպանած մասնակիցները ստացան դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագրեր։  

Դասընթացը հաստատվել է ԵՊՀ-ի կողմից որպես 2-4 կրեդիտի հավակնող դասախոսների վերապատրաստման ծրագիր և առցանց ու ամբողջական փուլերը հաղթահարած մասնակիցները կարող են ԵՊՀ-ի կողմից ստանալ համապատասխան միավոր։

Դասընթացը հայաֆիկացվել  է 2020-21թթ-ին, երբ անց է կացվել նաև պիլոտային փուլը։ Այս տարի այն ամբողջությամբ լրամշակվել և իրականացվել է հայաստանյան դասընթացավարներ՝ Լուսինե Խառատյանի, Սերոբ Խաչատրյանի, Լուսինե Պողոսյանի, Գայանե Հարությունյանի կողմից, որոնք նախորդող տարիներին վերապատրաստվել են նույն ծրագրով։ Ծրագրի մշակման և  իրականացման տարբեր փուլերում ներգրավված են եղել նաև միջազգային փորձագետներ Ալյոնա Լուգավցովան և Սերգեյ Լաբոդան։

Դասընթացի շարունակականության ապահովման նպատակով  ծրագրի ավարտից հետո կապ կհաստատվի ընտրված գործընկեր բուհերի հետ՝ քննարկելու համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։  

ԴՈՒՔ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ ԴԻ-ՎԻ-ՎԻ ԻՆԹԵՐԵՆԵՅՇՆԱԼԻ ԿԱՅՔԻՑ
Կարևոր ծանուցում. եթե սեղմեք այս հղմանը, դուրս կգաք Դի-Վի-Վի Ինեթերնեյշանլի կայքից: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը պատասխանատվություն չի կրում այն կայքերի բովանդակության համար, որոնք կարող են հասանելի լինել այս հղումով։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ոչ մի վերահսկողությունի չունի, թե Ձեր որ անձնական տվյալները հասանելի կդառնան կամ կօգտագործվեն այդ կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ արտաքին կայքի գաղտնիության քաղաքականությանը։